Contact us at (800) USC-CARE (800-872-2273)

USC Urology

USC Urology2019-09-23T11:11:11+00:00

Ուրոլոգիական համապարփակ խնամք. USC Ուրոլոգիայի ինստիտուտ

USC Ուրոլոգիական ինստիտուտը աշխարհահռչակ վայր է ուրոլոգիական շեղումների համապարփակ ախտորոշում և բուժում ստանալու համար: Մենք միավորում ենք ավելի քան 60 ֆակուլտետների հետազոտողներին, վիրաբույժներին, ուռուցքաբաններին՝ միավորելով մեր փորձառությունը բազմամասնագիտացված մոտեցման, որի օգնությամբ հիվանդները հաղթահարում են ուրոլոգիական աբրդ հիվանդությունները: Մենք հեղաշրջում ենք կատարում ուրոլոգիայի ոլորտում՝ առաջարկելով բուժումների առաջատար եղանակներ, որոնց օգնությամբ հիավնդները ավելի արագ են ապաքինվում:

Read More »


Մեր ամբողջ թիմը աշխատում է միասին, որպեսզի գնահատի ձեր վիճակը և օգնի ձեզ տեղեկացված որոշում կայացնել ամենաճշգրիտ բուժման եղանակը ընտրելու հարցում: Ուրոլոգիայի մեր վիրաբույժները առաջատար մեթոդներ են կիրառում, ինչպիսիք են բարձր ինտենսիվության կենտրոնացված ուլտրաձայնային հետազոտությունը (HIFU) և ռոբոտացված լապարասկոպիան, հնարավորության դեպքում բարդացումների ռիսկը նվազեցնելու համար՝ երբեմն բացառելով ճառագայթման անհրաժեշտությունը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մոտ:

Մեր բժիշկներից շատերը ակտիվ հետազոտություն են իրականացնում, որպեսզի գտնեն բուժման այնպիսի եղանակներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ավելի արդյունավետ բուժում իրականացնել շագանակագեղձի, միզապարկի, երիկամների քաղցկեղի և այլ հիվանդությունների դեպքում: Մենք ակադեմիական առողջական առաջին համակարգն էինք Միացյալ Նահանգներում, որը առաջարկեց FDA կողմից հավատարմագրված բարձր ինտենսիվության կենտրոնացված ուլտրաձայնային հետազոտությունը (HIFU) շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար, և մենք ներգրավված ենք մի քանի կլինիկական փորձերում, որոնք կազդեն հետագայում ուրոլոգիական հիվանդությունների բուժման ձևի վրա:

Մասնագիտացված խնամք

USC Ուրոլոգիական ինստիտուտում աշխատում են մասնագետներ, որոնք բուժում են մի շարք հիվանդություններ՝ պարզից մինչև ամենաբարդերը: Մեր բժիշկները համագործակցում են մասնագիտացումների և ծրագրերի միջև, որպեսզի յուրաքանչյուր հիվանդի համար համապատասխան բուժման եղանակը որոշեն:

Միզապարկի քաղցկեղ

Ավելի քան 30 տարիների ընթացքում մենք ճանաչված ենք որպես միզապարկի քաղցկեղի բոլոր աստիճանների բուժման գերազանցության կենտրոն: Շնորհիվ մեր փորձառության՝ մենք հիվանդներին օգնում ենք որոշել վիրաբուժական ամենահարմար տարբերակը և առաջարկում ենք ռոբոտացված և լապարասկոպիկ շատ եղանակներ ավելի արագ ապաքինման համար:

Էնդուրոլոգիա և երիկամային քարերի բուժումներ

Էնդուրոլոգիայի մեր մասնագետները ամապարփակ բժշկական և վիրաբուժական եղանակներ են տրամադրում երիկամների և միզամուղային հիվանդությունների համար՝ կիրառելով նորարարական անհատականացված բուժման ծրագրեր: Հաճախ մենք կիրառում ենք նվազագույն միջամտությամբ շոկալիքային տեխնոլոգիաներ, որպեսզի խուսափենք երիկամների քարերի վիրահատություններից, և համագործակցում ենք հիվանդների հետ, որպեսզի կանխենք կրկնությունը բժշկական թերապիայի և հատուկ դիետիկ կառավարման միջոցով:

Միզասեռական վնասվածք և վերակառուցում

Մեր թիմը բուժում է միզասեռական վնասվածքները՝ կիրառելով առաջատար հետազոտական գործիքներ ձեր վիճակը ճշգրտորեն գնահատելու և համապատասխան միջամտությունները որոշելու համար՝ շեշտը դնելով վնասվածքների ժամանակ անհապաղ գործողությունների վրա: Մենք կարող ենք բուժել վնասվածքները եզակի վիրաբուժական հմտությունների միջոցովէ ներառյալ նորարարական պատվաստումներն ու պրոթեզները, որոնք բարելավում են արդյունքներն ու հիվանդների բավարարվածությունը:

Երիկամների քաղցկեղ

USC ուրոլոգները առաջ են քաշել և վերամշակել երիկամների քաղցկեղի բուժման ամենատարածված շատ եղանակներ՝ մեր փորձագետներին անարժեք փորձ տալով նույնիսկ ամենադժվարին դեպքերում: Մենք ունենք բջիջների և հյուսվածքների վերականգնման եզակի լաբորատորիա, որը համարվում է աշխարհում լավագույններից մեկը, որտեղ մենք մշակում ենք հյուսվածքների վերականգնման նոր եղանակներ:

Տղամարդկանց անպտղություն

Ուրոլոգների մեր հմուտ թիմը համա-գործակցում է վերարտադրողական գինե-կոլոգիայի մեր մասնագետների հետ՝ առաջադեմ նորարարություններ տրամադրելու համար` օգնելու տղամարդկանց հաղթահարել անպտղությունը, ինչը կարող է առաջանալ սերմնահեղուկների արտադրության խնդիրների, սերմի շարժունակության խնդիրների, սերմերի մորֆոլոգիայի կամ այն օրգանների արգելափակման պատճառով, որոնց միջով լողում է սերմնահեղուկը: Երբ ախտորոշում է կատարվում, մենք աշխատում ենք հիվանդների հետ, որպեսզի գտնենք առավել հարմար բուժումը, այդ թվում` միկրովիրաբուժական վիրահատության վերականգնում, սերմնահեղուկի վերամշակման տեխնիկա և վիրաբուժական վերանորոգում, որպեսզի օգնենք նրանց բարելավել կյանքի որակը:

Տղամարդկանց առողջություն.

Մենք բուժում ենք քրոնիկ եւ պրոստատիկ հիվանդու-թյուններ, ինչպես նաև իմպոտենցիա եւ սեռական անկարողություն: Մեր նպատակն է ախտորոշել և բուժել պայմանի հիմքում ընկած պատճառը`լինի դա անզսպությունը, միզասեռական հիվանդությունը, պրոստատիտը, էրեկցիայի դիսֆունկցիան կամ միզապարկի խնդիրները: Ճշգրիտ ախտորոշմամբ մենք այնուհետև տեղեկացնում ենք հիվանդներին իրենց ընտրության տարբերակների մասին` առաջարկելով արեւմտյան ԱՄՆ-ի ամենանորարարական բուժումները:

Մանկական ուրոլոգիա.

Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում (CHLA) հիմնված մեր մանկաբույժներ ամեն տարի կատարում են ավելի քան 2000 վիրահատություն `ազգաբնակչության առաջատար հինգ ծրագրերի շարքում: Մենք բուժում ենք նորածինների, երեխաների, պատանիների և երիտասարդների միզուղիների բնածին և ձեռքբերովի հիվանդություններ: Մեր ժամանակակից էնդոսկոպիան, լապարասկոպիկ եւ ռոբոտիկ վիրաբուժական տարբերակները առաջարկում են ավելի կարճ հիվանդա-նոցային կեցություն և նվազեցնում են ցավազրկող դեղորայքի անհրաժեշտու-թյունը:

Կոնքային բժշկություն և վերականգնողական վիրաբուժություն

Մեր բժիշկները բուժում են կոնքային բարորակ հիավնդություններ՝ ներառյալ անզսպությունը, կոնքային հատակի արտանկումը, նեյրոգենիկ միզաարկը, միզուղիների դիվերտիկուլը և ինտերստիցիալ ցիստիտը: Մենք համատեղում ենք վարքային, ֆիզիկական, բժշկական և վիրաբուժական թերապիա-ները՝ ներառյալ շատ պահպանողական միջոցառումներ, որպեսզի օգնենք հիվանդներին հասնել օգնության եւ գործելու ունակության: Մենք Հարավային Կալիֆորնիայի մի քանի ծրագրերից մեկն ենք, որն առաջարկում է կոնքային խանգարումների բուժման տարբեր եղանակներ:

Շագանակաեղձի քաղցկեղ

Մենք առաջարկում ենք համապարփակ խորհրդատվություն շագանակագեղձի քաղցկեղի վերաբերյալ՝ հիվանդներին տալով այլընտրանք, որը ներառում է մեր բազմամասնագիտական մոտեցումը բուժմանը և վերջին հետազոտական զարգացումներին: Ախտորոշման դեպքում մենք օգնում ենք հիվանդներին կատարել համապատասխան բուժման ընտրություն՝ վիրահատություն, նվազագույն միջամտությամբ միջոցառումներ, ճառագայթում կամ ակտիվ հսկողություն: Առաջատար բուժումների շնորհիվ, ինչպիսիք են բարձր ինտենսիվության կենտրոնացած ուլտրաձայնային հետազոտությունը (HIFU), հիվանդները այժմ ունենում են ամբուլատոր, ոչ վիրաբուժական տարբերակ, որը կարող է ուղղակիորեն թիրախավորել շագանակագեղձի քաղցկեղը և խուսափել ճառագայթման անհրաժեշտությունից:

Վերականգնողական ուրոլոգիա և պրոթեզավորում

Մենք օգնում ենք բարելավել կյանքի որակը վերականգնողական վիրահատությունների և պրոթեզների միջոցով, մասնավորապես երբ հիվանդը ուրոլոգիական հիվանդություն կամ վնասվածք ունի: Մենք լավագույն վայրն ենք այն հիվանդների համար, ովքեր այլ տեղերում ձախողված բուժում են ստացել, և մեծ փորձ ունենք միզուղիների վերականգնման և սեռական օրգանների պրոթեզավորման գործում:

Ամորձիների քաղցկեղ

Մեր ուրոլոգները տալիս են ամորձիների քաղցկեղի բուժման ամենահաջող արդյունքը՝ նույնիսկ ամենադժվար դեպքերում: Մենք կարող ենք վերացնել քաղցկեղը`պահպանելով ֆունկցիան` օգտագործելով USC- ում մշակված առաջադեմ վիրաբուժական տեխնիկան: Ընթացիկ հետազոտությունների միջոցով մենք ավելացնում ենք մեր հասկացությունը, թե ինչպես բուժումը եւ հետագա ռեժիմը կարող են ազդել երկարաժամկետ պտղաբերության և հորմոնալ գործոնների վրա:

Ուրոլոգիական կանխարգելիչ բժշկություն

Մեր հետազոտական թիմը բացահայտում է միտումներն ու ձևերը, որոնք կարող են կանխատեսել ուրոլոգիական քաղցկեղի և հիվանդությունների կանխարգելումը: Մենք մի քանի շարունակական ուսումնասիրու-թյուններ ենք անցկացնում`ընդհանուր դեղորայքների և ուրոլոգիական քաղցկեղների միջև կապերի ուսումնա-սիրման համար, թե ինչպես դիետիկ փոփոխությունները կարող են ավելի լավ կանխարգելել երիկամների քարերը, և ինչպես են տարբեր վիրաբուժական բուժումները ազդում քաղցկեղի արդյունքների վրա:

Contact us at (800) USC-CARE (800-872-2273)

Լոս Անջելեսի շրջանի տեղամասերը

Եթե դուք ճանապարհորդում եք Միացյալ Նահանգներից դուրս, USC International Health- ի աշխատակիցները կարող են օգնել ձեզ և ձեր ընտանիքին ճանապարհորդելու և բնակեցման հարցում, հիվանդի շահերի պաշտպանության եւ առողջության պահպանման գործընթացում: Իմացեք USC International Health- ի մասին:

Keck Medicine of USC
Univeristy of Southern California
Keck Medicine of USC
Keck Medicine of USC
Keck Medicine of USC is the University of Southern California’s medical enterprise, one of only two university-owned academic medical centers in the Los Angeles area.